ՀՐԱՏԱՊ
Խակ, թե հասած բանան. որն է պետք ընտրել
Որ դեղը այլևս չի վաճառվի Հայաստանում. Դեղերի եվրոպական գործակալությունը զգուշացնում է
Մերցը մայիսի 4-ին չի մեկնի Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովին
02 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Խակ, թե հասած բանան. որն է պետք ընտրել
02.05.2026
Որ դեղը այլևս չի վաճառվի Հայաստանում. Դեղերի եվրոպական գործակալությունը զգուշացնում է
02.05.2026
Մերցը մայիսի 4-ին չի մեկնի Հայաստան՝ մասնակցելու գագաթնաժողովին
02.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Աշխարհ

Երկրшշшրժի էպիկենտրոնը Մալաթիա-Սեբաստիա՞․ պարզшբանում

admin
14.03.2025 2 Min Read
2 0

 

«Ես երբեք չեմ տեսել, որ էպիկենտրոնը վարչական շրջանով նշվի»,- Araratnews.am-ի հետ հարցազրույցում, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկատվությանը, թե մարտի 12-ի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ հայտարարեց ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետ Սոս Մարգարյանը, նշելով, որ էպիկենտրոնը երբեք վարչական տարածքով չի նշվում։

«Սովորաբար այն նշվում է քաղաքի աշխարհագրական կենտրոնից որոշակի ուղղությամբ և հեռավորությամբ։ Էպիկենտրոնը քարտեզով են նշում՝ ըստ դիրքի։ Այսքան ժամանակ չի եղել, որ մենք վարչական տարածքով էպիկենտորն տանք։ Մարտի 12-ի երկրաշարժը 2.7 մագնիտուդ ուժգնություն ուներ, էպիկենտրոնում՝ 3-4 բալ, և այն տեղակայված էր Երևանից 13 կմ հարավ-արևմուտք»,- ասաց մասնագետը, հավելելով, որ իրականում երկրաշարժի օջախը երկրաչափական մարմին է։ Խզվածքները շարժվում են՝ ուժեղ երկրաշարժերի դեպքում՝ մետրերով, թույլերի դեպքում՝ սանտիմետրերով։

«Երբ ասում են էպիկենտրոն, դա պայմանական կետն է։ Մենք շատ հաճախ խոսում ենք Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տված ցուցանիշներով, որտեղ նույն երկրաշարժը կարող է լինել էպիկենտրոնի 10, 20, 25 կմ տարբերությամբ։ Հետևաբար ճիշտը տվյալ երկիրն է, որտեղ տեղի է ունեցել երևույթը, քանի որ գրանցող ամենամոտ կայաններն իրենն են, և սխալանք չի կարող լինել»,- հստակեցրեց Մարգարյանը։

Մասնագետն ընդգծեց, որ Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը բնականոն է, երկրաշարժերը չեն ակտիվացել։ «Մենք ապրում ենք սեյսմոակտիվ գոտում, և երկրաշարժերը եղել են ու լինելու են։ Օրական գրանցվում են շատ թույլ երկրաշարժեր, որոնք սարքերը ֆիքսում են, մենք վերլուծում ենք, անհրաժեշտության դեպքում հայտնում բնակչությանը։ Օրինակ, Ջավախքի օջախային գոտում օրական 10-15 փոքր երկրաշարժ է գրանցվում, ինչը տվյալ տեղանքին բնորոշ սեյսմիկ պատկերի մասն է»,- ասաց Մարգարյանը, միևնույն ժամանակ վստահեցնելով, որ ամեն ինչ մասնագետների վերահսկողության կենտրոնում է՝ գրանցվում և վերլուծվում է։

«Օրեր առաջ Երևանի խզվածքում 3 շատ թույլ երկրաշարժ է գրանցվել և ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը ուշադիր հետևել է իրավիճակին»,- եզրափակեց Սոս Մարգարյանը։

Զրուցեց՝ Սիլվի Պետրոսյանը

Share Article

admin

Previous Post

Դեղերը հետ են կանչվել դեղատներից․ «Խնդրում ենք ուշшդիր լինել և խուսшփել տվյալ դեղի վերոնշյալ սերիшների օգտшգործումից»

Next Post

Աստղագուշшկ մարտի 14-ի համար․․․Խեցգետիններ՝ օրը հատուկ Ձեզ համшր է ընտրված

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am