Սահմանին վիրավոր ունենք

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։

Արձանագրվել է հրադադարի խախտման երկու դեպք Մարտակերտի շրջանում, զոհեր և վիրավորներ չկան, Մարտունու շրջանում՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մեկ զինծառայող։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի չորս երթուղիներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

https://mediaarm.am/hy/page/%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84-%D5%BC%D5%A4-%D5%BA%D5%B6?fbclid=IwAR26oihZtc6oFrdEWP4GCpLZuMzxmWWmYMGjxqxsIXa1qBa6R9gipkwEZ4Q

1 227 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն