Փաշինյանը՝ վրացական պետհամարանիշերով մեքենաների մասին. Ինչ է սպասվում

Նախ ես ուզում եմ ասել, որ մենք մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում նաև պետհամարանիշների նկատմամբ։ Բայց պիտի նկատեմ, որ վրացական պետհամարանիշների մասով այտեղ խոսքը լրիվ այլ բանի մասին է։ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա մեքենաներ վարելու ժամկետներ ու կարգեր կան։

Օրենքի կարգավորումը այստեղ ոչ թե վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ- հանդեպ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու մասին է։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած հարկային ու մաքսային պարտավորությունները չկատարելը մեզ համար անընդունելի է։

Այն մարդիկ, որոնք վրացական պետհամարանիշները Հայաստանում օգտագործում են որպես հարկերից խուսափելու միջոց, միանշանակ ամենակոշտ ձևով այս հարցը պիտի կասեցվի։ Ի դեպ, ես այս հարցի կարգավորման հետ որոշակի առնչություն ունեմ։

Երբ որ ես տևական ժամանակ առաջ տեսա, որ Հայաստանում վրացական պետհամարանիշներով մեքենաները շատացել են, շատ ուրախացա ու մտածեցի, որ սա զբոսաշրջության հետ էլ է նաև կապված, սակայն հետո պարզեցի, որ իրականում սա մաքսային պարտավորություններից խուսափելու համար է»,- հավելեց նա։

605 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն