Քիչ առաջ` Wildberries-ը նոր հայտարարություն է տարածել

Wildberries միջազգային առցանց հարթակը նախաձեռնում է նոր միջոցառումներ՝ աջակցելու հայ ձեռներեցներին, որոնք բախվում են շուկայում աճող առցանց մրցակցության հետ։ Այսպիսով, ընկերությունը մեկնարկում է անվճար վերապատրաստման ծրագրեր տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, ինչը թույլ կտա նրանց ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ հարթակում վաճառք սկսելու և իրենց բիզնեսը ծավալելու համար ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո տեղական ձեռներեցության աջակցման ծրագրի շրջանակում Wildberries-ի փորձագետները նախատեսում են շաբաթական վերապատրաստման վեբինարներ անցկացնել առցանց բիզնեսը զարգացման վերաբերյալ:

Հայ ձեռներեցների համար առաջին վեբինարը տեղի կունենա արդեն սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 12։00-ին։ Փորձագետները կպատմեն, թե ինչպես սկսել առցանց վաճառք, ընտրել բիզնես մոդել, ինչպես գրանցվել հարթակում, նաև կիրառել հարթակում առաջխաղացման գործիքները:

Wildberries-ը նաև կլոր սեղան կանցկացնի բիզնեսի ներկայացուցիչների համար․ մասնագետները կպատասխանեն ձեռներեցներին հուզող հարցերին, նաև աջակցություն կցուցաբերեն առցանց վաճառքը զարգացնելու հարցում։

Հիշեցնենք, որ Երևանում 2023թ․-ի հուլիսին անցկացվեց նմանատիպ առաջին սեմինարն ինչպես նոր, այնպես էլ գործող վաճառողների համար։ Դասընթացին մասնակցել են շուրջ 150 ձեռներեցներ և քննարկել առանցքային հարցեր։

«Մենք ձգտում ենք երկխոսություն ծավալել տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ և զարգացնում մեր ծառայությունները, որպեսզի հայկական բիզնեսը կարողանա զարգանալ առցանց հատվածում: Մենք վստահ ենք, որ ծրագիրը կբարելավի մեր գործընկերների ֆինանսական գրագիտությունը և թույլ կտա տեղական ապրանքները վաճառել 7 միջազգային շուկաներում։ Այսօր Հայաստանում ավելի քան 2000 ձեռներեցներ իրենց արտադրանքը վաճառում են մեր միջոցով։ Տեղական արտադրության արտադրանքը գնալով ավելի պահանջված է դառնում հարթակում: Այսպես, այս տարվա օգոստոսին Հայաստանում արտադրված ապրանքների վաճառքը կազմել է 4,5 մլրդ դրամ»,- հայտնում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։

Վեբինարի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի Տելեգրամում․ t.me/WB_Armenia հայ վաճառողների և t.me/globalwb ընկերության պաշտոնական ալիքներում։

850 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն