28 Apr 2026
MediaTime MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Բաքուն հաստատեց՝ քանդել է Ստեփանակերտի Մայր տաճարն ու սուրբ Հակոբ եկեղեցին
28.04.2026
Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ Կարապետյան
28.04.2026
Ինչ է գրված կախազարդի վրա, որը նվիրել են Անահիտին ամուսնու աղջիկները
28.04.2026
SUBSCRIBE
MediaTime
Հայաստան

15 վիրшվոր, 1 шնհետ կпրած․ ՀՀ ՆԳՆ

admin
07.03.2025 One Min Read
1 0

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, ֆիզիկական ներգործության ու հոգեկան ներգործության՝ 8-ական, թմրանյութի իրացման՝ 7, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և կաշառակերության՝ 3-ական, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու առևանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, բռնությունը հրապարակայնորեն քարոզելու, ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու, ապացույցներ, բացատրություններ, փաստաթղթեր և օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, փաստաթուղթ կեղծելու, հարկերից խուսափելու, կանխամտածված սնանկության, ալիմենտ չվճարելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցությանը խոչընդոտելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հափշտակության՝ 2, խարդախության, խուլիգանության, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու ու բնակարանային գողության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Share Article

admin

Previous Post

Գազ Չի լինելու

Next Post

Լուիզա Ներսիսյանը խոսել է Հրանտ Թոխատյանի առողջшկան վիճшկից

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!