Ող բերգական դեպք Չարենցավանի բժշկական կենտրոնի ծննդատանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի մի բնակչից, ով հայտնել է, որ Չարենցավան քաղաքի ծննդատանը ոստիկանների կարիք կա, իրենք ցանկացել են 7 ամսականում կեսարյան վիրահատություն անել, բժիշկները «փափուկ բարձ են դրել», ժամանակը երկարացրել են, երեխան մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով ավագ օպերլիազոր Պետրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացած երեխայի հայրը Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Թ.-ն է, ով նույն օրը հերթական անգամ իր 42-ամյա կնոջը բժշկի կանչով տարել է Չարենցավանի ծննդատուն ստուգման, որի ժամանակ բժիշկները կնոջն անմիջապես տարել են վիրահատարան՝ կեսարյան վիրահատություն կատարելու, որից հետո բժիշկները հայտնել են, որ երեխան մահացած է ծնվել:

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1 239 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն