Լայնամասշտաբ պատ երազմ չի լինի, բայց չեմ բացառում, որ…

«Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ իրենց մոտ մեծ զորավարժություն է ընթանում և այդ զորավարժությունների սահմանում են ամեն ինչ անում, բայց պետք է միշտ պատրաստ լինել: Ըստ էության ռազմավարական նախաձեռնությունը թշնամու ձեռքում է և ինքն է որոշում, որ պահին մեզ որտեղից հարվածի, և դա շատ վատ է,  այսինքն մենք մաքուր պաշտպանական դիրքորոշման մեջ ենք»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյան այս տեսակետը հայտնեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զենք և զինտեխնիկա կուտակելու մասին տեղեկություններին:

 «Ամեն դեպքում կարծում եմ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, որովհետև միջազգային ճնշումը Ալիևի վրա հսկայական է։  ՀՀ-ին հարվածելու առումով լուրջ խնդիրներ կունենան, իսկ Արցախի Հանրապետության հետ կապված էլ Ռուսաստանի դաշնության ֆակտորը կա, բայց չեմ բացառում, որ լինեն մանր էպիզոդներ, ինչպես եղավ մի քանի օր առաջ, անցած տարվա սեպտեմբերին։ Այսինքն մի քանի օրվա սրացում սահմանին»,- ասաց նա:

Հակոբյանի խոսքով՝ մեզ հոգեբանական ահաբեկչության են ենթարկում, փորձում են  խուճապային և այլ տրամադրություններ ստեղծել ՀՀ-ի ներսում․ 

Ավելին՝ այստեղ

1 842 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն