ՀՐԱՏԱՊ
Մայիսի 5-ին է՞լ երեխաները տանը կմնան. ի՞նչ որոշում է կայացվել
2850 զինծառայող բնակարան կստանա
Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև՝ ի աջակցություն Հայաստանի ժողովրդավարական զարգացման
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 5-ին է՞լ երեխաները տանը կմնան. ի՞նչ որոշում է կայացվել
01.05.2026
2850 զինծառայող բնակարան կստանա
01.05.2026
Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև՝ ի աջակցություն Հայաստանի ժողովրդավարական զարգացման
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Կյшնքից հեռшցել է 21-ամյա Արամայիս Գինոսյանը

admin
01.03.2025 One Min Read
3 0

 

Oգոստոսի 9-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել, ինչի մասին լռում է գերատեսչությունը։ Այս մասին 24News-ին ահազանգել են մահացած զինծառայող Արամայիս Գինոսյանի ծնողները։

Զինծառայողի հայրը՝ Մարզպետ Գինոսյանը պնդում է՝ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի բուժաշխատողների և ԱԱԾ սահմանապահ N զորամասի սպայակազմի մեղավորությամբ ու թողտվությամբ է տեղի ունեցել դեպքը։ Զինվորի հայրը նշում է, որ մինչև 2024 թվականի հունվարը իր տղան որևէ առողջական խնդիր չի ունեցել, ավելին՝ դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ սահմանային համայնք կատարած այցի ժամանակ։

«Հունվար ամսին իրեն լավ չի զգացել՝ հիվանդացել է, տաքություն է ունեցել, տարել են բուժկետ ասել են՝ անգինա ես։ Ուժեղ անտիբիոտիկներ են ներարկել, որը չէր կարելի ու էլի տարել են հենակետային ծառայության՝ 6-8 ժամ»։

Պարբերաբար զինծառայողի մոտ կրկնվել է ինքնազգացողության վատթարացումը, ինչը ծնողներին անհանգստանալու տեղիք է տվել․

«Տղայիս ասում էի՝ չես զգում, որ սկսել ես շուտ-շուտ հիվանդանալ, ասում էին, որ մրսածություն ա էլի, կոկորդդ կարմիր ա՝ պարացետամոլ խմի, 2 հատ «одеяло» գցի վրադ կդզվես, հո դուք նուրբ չեք, ոչ մի բան էլ չկա։ Էդ ձև մնացել է դիրքերում, չեն իջեցերել։ Հետո եկել է զորամասի պարեկը, տեսել է, որ էս վիճակում է, ասել է՝ չեք տեսնում, էս զինվորը վատ ա, իջացրեք ներքև», – պատմել է մահացած զինծառայողի հայրը։

Ըստ ծնողի՝ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում 18 օր անարդյունք բուժում են իրականացրել․ «Երեխես ամեն օր վատանում էր, մտել եմ բժշկի մոտ, ասում էր՝ դեղերի դինամիկայի ֆոնին ա՝ նորմալ ա։ Օգոստոսի 6-ին ավելի է վատանում, տեղափոխում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մինչ էդ անընդհատ արյան ու մեզի անալիզ են անում ու ոչ մի բան չեն հայտնաբերում»։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Share Article

admin

Previous Post

Անհասկանալի ժամանակներ են…Հիմա шռանց սեր, սեր են տալիս… Մհեր Բաղդասարյանի հпւզիչ գրшռումը

Next Post

Կենսшթոշակի ստшցման մասին

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am