Սև լճի հատվածում ականի պայ թյունից 32-ամյա պայմանագրային է զո հվել

Այսօր երեկոյան Սյունիքի մարզի Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ող բերգական դեպք է գրանցվել: Oragir.News-ի տեղեկություններով՝ ականի պայ թյունից զո հվել է պայմանագրային զինծառայող Արման Բաբաջանյանը: «Արմանը Սիսիանի բնակիչ էր, 32 տարեկան: Դեպքը ժամը 20:00-ի սահմաններում է եղել, մարմինը դեռ չեն իջեցրել դիրքից: Արմանի ընտանիքի անդամներն ու հարազատները արդեն տեղյակ են դեպքի մասին: Դիրքի տղերքից ասացին, որ ակ անի վրա է պայ թել, բայց, թե, որ հավածում, առայժմ չգիտենք: Արմանն ամուսնացած էր, 3 երեխա ունի»,- ասաց Սիսիանի բնակիչներից մեկը: Oragir.News-ը մանրամասներ ճշտելու համար փորձեց կապ հաստատել ՊՆ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/09/02/89346?fbclid=IwAR1FyhnOZtDFSlQI90QLzIXeQQF1_E3kmOLIAP26KCWVDD12j1WK98cxOQo

6 673 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն