«Երկու երեխա ունի, կինը հղի է»․ այսօր զո հված Արսենը վարժական հավաքների էր մեկնել

Շատ լավ մարդ էր, շատ լավ տղա։ Այս մասին այսօր MediaHub-ին պատմեց Ռանչպար համայնքի վարչական ղեկավար Վահան Վարդանյանը՝ խոսելով համագյուղացու՝ Արսեն Մկրտչյանի զո հվելու մասին։

«Քույր ու եղբայր ունի, եղբայրը ՌԴ-ում է ապրում, ճանապարհին է, գալիս է։ Ամուսնացած էր, երկու աղջիկ ունի, կինն էլ երրորդ բալիկին է սպասում»,-պատմեց Վահան Վարդանյանը:

 

Վարչական ղեկավարը ներկայացրեց, որ Արսենը 25-օրյա վարժական հավաքների էր մեկնել։

«Նախորդ ամիս էր գնացել, սեպտեմբերի 10-ին պիտի վերադառնար։ Վերապատրաստումից մի քանի օր հետո էր հերթապահության բարձրացել։ Գյուղում շատ ծանր վիճակ է, բարդ էր նաև ընտանիքին հայտնելը»։

Ավելին՝ այստեղ

 

2 148 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն