Այսօր Սոթքում զո հված Արսեն Մկրտչյանն է. շուտով կծնվի նրա երրորդ զավակը

Սոթքի հատվածքում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հա րձակման հետեւանքով զ ոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր:

NEWS.am-ի հետ զրույցում Ռանչպարի գյուղապետ Վահան Վարդանյանը պատմեց, որ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր:

«Արսենը մեկ եղբայր եւ մեկ քույր ուներ, եղբայրը ՌԴ-ում է ապրում: Ծնողների հետ էր ապրում: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Համեստ ու հարգանքով տղա էր: Սոցիալապես միջին վիճակում էին գտնվում»,- պատմեց Ռանչպարի գյուղապետը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կ րակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կ րակի հետեւանքով հայկական կողմն ունի 2 զ ոհ, 1 վիրավոր:

https://myinfo.am/archives/18495?fbclid=IwAR0tq0fsaZ-IynGpOiY1X2Ks8RQGfLtkzG5sIraSEV0KFC8izJCa86tj1v4

 

1 330 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն