«Վախ չուներ, ոչնչի դեմ կանգ չէր առնում». Սոթքում զո հված 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը ընտանիքի միակ որդին էր (ֆոտո)

Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հար ձակման հետեւանքով զո հված 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:

NEWS.am-ի հետ զրույցում Նորաբացի գյուղապետ Մարգար Մարգարյանը պատմեց, որ Անդրանիկ Անտոնյանն ամուսնացած չէր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ, վերջին անգամ ընկերների ու ընտանիքի անդամների հետ երեկ էր խոսել:

«Երկու քույր ունի, տան միակ տղան էր: Դուխով տղա էր, վախ չուներ, ոչ մի բան դեմ կանգ չէր առնում, ծանուցագիրը եկել էր, եկավ վերցրեց ու գնաց: Մոտ 13 օր էր՝ ինչ դիրքերում էր»,- պատմեց  Նորաբացի գյուղապետը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից: Ժամը 15:15-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զ ոհ, 1 վիրավոր:

ACE8E979-3CE1-49ED-904E-8876121BC29F.jpg (17 KB)

https://news.am/arm/news/778308.html?fbclid=IwAR2HeExFDh1UXNp4v-7Vhdg1DRCbN9tGK3FIlGemm8enfH9fieceKyw9Ye4

1 994 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն