Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:
63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Այս մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.
Կենսաթոշակի անցնելու տարեթիվը՝
2012թ.2013թ.2014թ.2015թ.2016թ. և հետո
Աշխատանքային ստաժը՝
6 տարի7 տարի8 տարի9 տարի10 տարի
63 տարեկանից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակի նշանակման համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:
Տարիքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ դիմումը, անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ այն չստանալու մասին տեղեկանքը, աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ), սոցիալական վճար կատարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների., լուսանկար (4 x 6 սմ չափսի):
Հայաստանում կենսաթոշակների տրամադրման այլ մանրամասների կարելի է ծանոթանալ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքից: