Զո հերի թիվը հասել է 17-ի. Տեսանյութ դեպքից

Տաջիկստանում հորդառատ անձրևների հետևանքով զո հերի թիվը հասել է 17-ի, փրկարարները հայտնաբերել են ևս չորս մարմին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կոմիտեում:

«Կոմիտեի փրկարարները հայտնաբերել են չորս քաղաքացու՝ երեք կնոջ և մեկ տղամարդու մարմին, որոնք հանձնվել են համապատասխան հաստատություններին՝ նրանց ինքնությունը պարզելու համար», — հայտնել են գերատեսչությունում։

Բացի այդ, պարզվել է, որ սելավի հետևանքով ոչնչացել է 100 գլուխ ընտանի անասուն․ հանրապետության բոլոր շրջաններում, որոնք տուժել են տարերային աղետից, շարունակվում են  հետևանքների վերացման աշխատանքները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Տաջիկստանում տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք առաջացրել են հեղեղումներ, սելավներ և քարաթափումներ։

https://mediaarm.am/hy/page/%D5%A6%D5%B8%D5%B0%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A9%D5%AB%D5%BE%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%A7-17-%D5%AB?fbclid=IwAR2kZtSXK5L4ZhFEzQPMPBlZ4i_BqCGp5RMUsJZ3UV5UAhIAYcybGj35GNs

8 206 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն