Պլանային աշխատանքներով պայմանավորված 34 ժամ ջուր չի լինի.Հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 30-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Ավան վարչական շրջանի՝ Ավան Առինջ 1-ին և 2-րդ թաղամասերի , Հր․Աճառյան փողոցի, Մ․Բաբաջանյան 38, 39 համարների , 1-70 անհատական տնատիրություների,

Կոտայքի մարզի՝ Առինջ Պ․Սևակ թաղամասի 5-րդ, 6-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1 123 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն