Ռուսաստանում կոր ծանված ինքնաթիռը, որում, ենթադրաբար, գտնվել է Պրիգոժինը, այ րվում է ․․․

«Readovka»–ի աղբյուրը չի հաստատում ավիավթ արի հետևանքով Եվգենի Պրիգոժինի մա հը. նրա ճակատագիրն անհայտ է, գրում է տելեգրամյան ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ալիքի աղբյուրը նշում է, որ Եվգենի Պրիգոժինի, ինչպես նաև «Վագներ» խմբավորման հրամանատար Դմիտրի Ուտկինի մա հվան մասին տեղեկություններն այս պահին չեն կարող ճշտվել։

Եվգենի Պրիգոժինը կարող էր մեկ այլ ինքնաթիռում լինել։ Նախկինում գաղտնիության նպատակով գործարարը պարբերաբար այդ կերպ շփոթեցրել է բոլորին։ Ինչպես նշել է ալիքի աղբյուրը, Պրիգոժինը, իբր, գրանցվել է մի ինքնաթիռում, իսկ հետո նստել մեկ այլ ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ «Վագներ»–ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը եղել է չորեքշաբթի՝ օգոստոսի 23-ի երեկոյան, ՌԴ Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանում կործանված ինքնաթիռի ուղեւորների ցուցակում։

https://haytime.ru/3340/?fbclid=IwAR1qCGBxJaTlj2ZYsYywyKRN7IWIoN2F1tVsEBWUc_lD8DVrCFJftI2xuqo

985 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն