Բացառիկ կադրեր՝ 9-ամյա երեխայի վրաերթից«Մոր ձեռքը բռնած փողոցն անցնելիս է եղել, մի պահ բաց է թողել»

Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի վարչական տարածքում այսօր վրաերթի ենթարկված ու մահացած 9-ամյա Ռուստամ Ուսոյանը մոր հետ ճանապարհն անցնելիս է եղել։

Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցել է Ջամշլուի հիմնական դպրոցի տնօրեն Թեմուր Խուդոյանը։

«Քիչ առաջ եմ այնտեղից եկել։ Ռուստամը մոր ձեռքը բռնած փողոցն անցնելիս է եղել, մի պահ բաց է թողել, առաջ անցել ու Երևանից եկող «Կամազը» հարվածել է նրան։ Ռուստամը մեկ քույր ու մեկ եղբայր ունի, ինքը փոքրն էր, 4-րդ դասարան էր փոխադրվում, ժիր, ճարպիկ երեխա էր»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, մա հվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին։

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են երեխայի մա հը։

https://mediaarm.am/hy/page/%D5%B4%D5%B8%D6%80-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84%D5%A8-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%AE-%D6%83%D5%B8%D5%B2%D5%B8%D6%81%D5%B6-%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A7-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B0-%D5%A2%D5%A1%D6%81-%D5%A7-%D5%A9%D5%B8%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%AB%D5%AF?fbclid=IwAR0Pxw3lqJ_Jm1xRvy54XwKoJycKQlfwVob9AZ7CkAAJHnH5hSctC-Tqqks

28 994 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն