Ուշիում ավտովթարից զոհված զույգը ընդամենը 3 ամիս առաջ էր նշանադրվել
Համացանցում են հայտնվել նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարիհետևանքով մահացած զույգի՝ Նարինեի և Հովհաննեսի լուսանկարները:
Նարինե Բարսեղյանը 26 տարեկան էր, բնակվում էր Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Դեպքի օրը նա Ստեփանավան-Երևան երթուղով ընթացող տաքսիով ուղևորվելիս է եղել իր նշանածի՝ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանի հետ։ Ցավալի վթարի հետևանքով երկուսն էլ մահացել են։ Զույգը ընդամենը երեք ամիս առաջ էր նշանադրվել։ Նարինեն և Հովհաննեսը միասին աշխատում էին Երևանի բանկերից մեկում:




