Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները մոլորեցնում են սեփական ժողովրդին՝ շարժվելով Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու ուղղությամբ։ Այս մասին նա ասել է NEWS.ru -ի հարցին ի պատասխան։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանին մինչ օրս անհասկանալի է Հայաստանի իշխանությունների գործողությունների տրամաբանությունը։
Նա ընդգծել է, որ նման որոշումներ կայացնելուց առաջ անհրաժեշտ է պարզել սեփական բնակչության դիրքորոշումը, այլ ոչ թե նախ քայլեր ձեռնարկել և հետո դիմել հանրության կարծիքին։


