Ող բերգական դեպք Հայաստանում․ Անդրանիկն ու Գագիկը մա հացան․ 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի «Արտմեդ» բժշկական կենտրոնում մա հացել է Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Անդրանիկ Օ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սեպտեմբերի 21-ին Լոռու մարզում իր կողմից վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Թռչկանի սարամիջյան ճանապարհին ձորակում գլխիվայր հայտնվելու հետևանքով։ Տեղում 1 հոգի մա հացել էր, իսկ 4 հոգի, այդ թվում՝ Անդրանիկ Օ․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մեծ Պարնի-Թռչկան սարամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 73-ամյա Անդրանիկ Օ-ն ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Գագիկ Շահբազյանը տեղում մա հացել է, իսկ մյուս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Ավագ Ա-ն, 56-ամյա Արագած Դ-ն տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ, իսկ վարորդ Անդրանիկ Օ-ն՝ «Վանաձոր» ԲԿ։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության

փրկարարները պատգարակով մոտեցրել են դ իատարին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ս. Մալաքյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հակապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Եղազարյանի գլխավորությամբ։

https://gazeta.am/?p=6629

13 250 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն