Ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են ЗИЛ-131-ն ու Иж-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ©

Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ օգոստոսի 14-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 37․5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս բախվել են Երևանի բնակիչ, 32-ամյա Տիգրան Մ․-ի վարած Иж-27175 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Քաջիկ Ս․-ի վարած ЗИЛ-131  մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/08/17/1244544?fbclid=IwAR0ntcdveFSZ6G4_99mDd3VtPZ8DHDjJuiH5IaT_RRDl_HyhuaMRn7wmYJ4

4 014 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն