Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը հայ է, Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները։
Լրատվականի տեղեկությունների համաձայն, վարորդը ականատեսներին պատմել է, որ մեքենայի արգելակները չեն պահել։
Ըստ տեղեկությունների, վթարի հետեւանով մահացած ամուսիններն ու նրանց որդին եղել են Jeep մակնիշի մեքենայում։


