30 % աշխատшվարձի բшրձրացում՝ նշված հшստիքներում

 

2025 թվականի հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30%-ով։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հանդիպելով 26 համայնքային արվեստի դպրոցի տնօրեններին՝ քննարկել ենք ոլորտի զարգացման ուղիները։ Այս կրթօջախներում սովորող 9500 երեխաներն իրենց ուսուցիչների շնորհիվ ստանում են արժեքավոր կրթություն, և մենք պարտավոր ենք գնահատել այդ նվիրված աշխատանքը։

Երևանի մշակութային կյանքը շարունակելու է զարգանալ, և մեր աջակցությամբ իրականացվող նախագծերը պետք է ունենան շարունակություն։ Մշակույթի և կրթության ոլորտի առաջընթացը մնում է մեր առաջնահերթություններից մեկը»,-հայտնել է նա։

 

https://iravaban.net/509434.html?fbclid=IwY2xjawIUZBNleHRuA2FlbQIxMAABHWOsAqENtO-tYeVexWmZTxyBmCJwJq1GXRCGm0FUCWYDQ2wJ_RFiJysyhA_aem_C1RtW-DQgrrj4F0iMoaX0Q

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել