Այսօր՝ փետրվարի 8-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ դեպի Լոռու մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարրաության ոստիկանության պարեկաին ծառայության Տավուշի մարզի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար
Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Բրուտյանն ու կրտսեր պարեկ Ալբերտ Հալեորյանը:
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի վայրում վարորդն ու նրա հետ գտնվող ուղևորները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց և միայն վթարից հետո են ճանշինից ժամանել ու սկսել աղ ու ավազ լցնել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/02/08/1277937?fbclid=IwY2xjawIUB_9leHRuA2FlbQIxMQABHUvtUMyHo1cCGgvj_-sAaLeAXf-8S3G22r1aOOW-WD-bTELHRE45CCqqew_aem_hfbFwSV1Ppm4XatQFiKUIQ