Ozon-ն ընկերության 11 լոգիստիկ օբյեկտների վրա անօդաչուների հարձակումներից պատճառված վնասները 30.1 մլրդ ռուբլի է (մոտ 134.5 մլրդ դրամ) գնահատել։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերության տվյալներով՝ գնահատված պահուստները ներառում են կորցված ապրանքների արժեքը, սարքավորումների դուրսգրման ու արժեզրկման վնասները, ինչպես նաև այլ ծախսեր: Ռիսկերի մի մասը ապահովագրված է եղել: Օզոն-ը շարունակում է բանակցություններն ապահովագրական ընկերությունների հետ՝ հնարավոր փոխհատուցումների շուրջ:
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին առևտրային հարթակի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 25 տոկոսով՝ հասնելով 3,7 միլիարդ ռուբլու: Հասույթն աճել է 1,6 անգամ՝ կազմելով 421,2 միլիարդ ռուբլի, իսկ ճշգրտված ԷԲԻՏԴԱ-ն կազմել է 93 միլիարդ ռուբլի: Բիզնեսի հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ պատվերների թվի աճը: Եռամսյակի ընթացքում Օզոն-ը գնորդներին է առաքել 1,2 միլիարդ պատվեր, ինչը 76 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Ապրանքների և ծառայությունների շրջանառությունն աճել է 42 տոկոսով՝ հասնելով 1,6 տրիլիոն ռուբլու: Արդյունքներում լրացուցիչ ներդրում է ունեցել ընկերության ֆինանսական բիզնեսը: Ֆինտեխ ուղղության հասույթն աճել է 57 տոկոսով՝ հասնելով 85,2 միլիարդ ռուբլու, իսկ մինչև հարկումը շահույթը՝ 57 տոկոսով՝ կազմելով 27,1 միլիարդ ռուբլի:


