Ընտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին
Այսօր առավոտյան՝ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ, Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու,ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին։Սա դասական քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա և ընդդիմության նկատմամբ ահաբեկման դրսևորում։Ընդդիմադիր լինելը հանցագործություն չէ, իսկ արդար ընտրությունները չեն կարող անցկացվել քաղաքական ճնշումների և վախի մթնոլորտում։
Սա է այն «ազատ, արդար և հավասար» ընտրությունների իրական պատկերը, որի վտանգների մասին բազմիցս բարձրաձայնել ենք։
Ընտրական կեղծիքները, քաղաքական անհավասարությունն ու վարչական ռեսուրսի չարաշահումը դարձել են այս իշխանության քաղաքական գործելակերպի հիմնական գործիքները։
Իշխանությունը, չունենալով ժողովրդի վստահության ամուր հենարան, փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել ուժային կառույցների միջոցով՝ պետական համակարգը ծառայեցնելով սեփական իշխանության պահպանմանը։
Քաղաքական մրցակցությունը պետք է որոշվի ժողովրդի քվեով, ոչ թե ուժային կառույցների միջամտությամբ։
https://youtu.be/Spa-47PvLsw?si=QoGOzSHfZmL6a8j3


