Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել։ Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
«Եվս 10 անդամի տներում խուզարկություններ են եղել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Իրենց (խոսքը ՀՀ իշխանությունների մասին է. խմբ.) գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են։ «Ուժեղ հայաստանցիներս» կոտրվող չենք մեր առաջնորդի պես։ Գնալու ենք մինչև վերջ` ունենալու համար ուժեղ Ստեփանավան»,– ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` այս պահին ավագանու 4 անդամ կա, որ ձերբակալված է, 2-ն էլ տնային կալանքի մեջ են։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց` ցանկացած սցենարի պատրաստ են։


