Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին ցույցերի անցկացումն արգելելու մտադրության մասին, բացառությամբ արհմիությունների կողմից կազմակերպված ակցիաների։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Մակրոնի խոսքով՝ հատուկ միջոցառումներ են նախատեսված հոկտեմբերի 24-ին։ Իշխանությունները մտադիր են արգելել հավաքներ անցկացնելու կոչերը այն անձանց կողմից, ովքեր «դրա համար օրինական հիմքեր չունեն»։
«Մենք դրանք կարգելենք ամենուր, որտեղ դա հնարավոր է։ Այնուամենայնիվ, եթե արհմիությունները նման հարցումներ ներկայացնեն, դրանք կքննարկվեն պրեֆեկտների կողմից։ Ընդ որում, կառաջարկվեն այլընտրանքային ուղիներ մեր քաղաքների կենտրոնները, ձեռնարկություններն ու հասարակական շենքերը պաշտպանելու համար», — հայտարարել է նախագահը։


