Չունե՞ք 10 տարվա աշխատանքային ստաժ․ ինչ նպաստ է նշանակվում 65 տարեկանից
Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից տեղեկացնում են, եթե լրացել է ձեր 63 տարին և ունեք 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, ապա ձեզ կարող է նշանակվել կենսաթոշակ։Այս դեպքում աշխատանքային ստաժում կհաշվարկվեն աշխատանքային ամբողջ գործունեության ժամանակահատվածը, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածը։
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ կարող է նշանակվել նաև մեկ տարի շուտ, եթե լրացել է ձեր 62 տարին, ունեք առնվազն 35 տարվա ստաժ և չեք աշխատում։ Կենսաթոշակ նշանակելու դիմումը և փաստաթղթերը անհրաժեշտ, կարող եք ներկայացնել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։Ընդ որում, դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել
անձը հաստատող փաստաթուղթ,
աշխատանքային գրքույկ,
զինվորական ծառայության գրքույկ,
ըստ անհրաժեշտության նաև այլ փաստաթղթեր։
Ձեր տարիքային աշխատանքային կենսաթոշակ կարող է նշանակվել 63 տարին լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնեք ձեր ծննդյան օրվանից երեք ամսվա ժամկետում։ Այդ եղամսյա ժամկետից հետո դիմելու դեպքում արդեն ձեզ կենսաթոշակ կարող է նշանակվել միայն դիմելու օրվանից։
Եթե չունեք 10 օրացային տարվա աշխատանքային ստաժ, ապա ձեզ ծերության նպաստ կնշանակվի 65 տարին լրանալու դեպքում։


