Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը տարավ՝ որպես օգնական:
Մեր տեղեկություններով, աշխատակազմի ղեկավար Հակոբյանն իրականացրել է թաղապետարանի կրթության վարչության գնումների մրցույթների կուրացիան եւ ինչ-ինչ խախտումներ թույլ տվել։


