ՀՐԱՏԱՊ
Ջուր հավաքեք բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
Սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին պետությունը կապահովի մոդուլային տնակներով
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ջուր հավաքեք բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու
30.04.2026
Սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին պետությունը կապահովի մոդուլային տնակներով
30.04.2026
Աստղագուշակ` ապրիլի 30-ի
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Աշխարհ

Արտակшրգ դրություն է հայտարարվել երկրшշարժերի հետևшնքով

admin
06.02.2025 One Min Read
1 0

 

Հունաստանի Սանտորինի կղզում հայտարարվել է արտակարգ դրություն՝ Էգեյան ծովի շրջանում ուժեղ սեյսմիկ ակտիվության հետևանքով։ Այս մասին հայտնում է Ekathimerini կայքէջը։

Նշվում է, որ տարածքում շարունակվող ստորգետնյա ցնցումները մեծացրել են սողանքների և քարաթափումների վտանգը։

Հունաստանի քաղաքացիական պաշտպանության մարմինների հաղորդմամբ՝ արտակարգ դրության ռեժիմը կգործի մինչև մարտի 1-ը։ Միայն փետրվարի 7-ի գիշերը Սանտորինիի շրջակայքում գրանցվել է 4 մագնիտուդից բարձր վեց երկրաշարժ, որից հետո Ամորգոս կղզու հարավում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում։

Սեյսմիկ ակտիվությունը ազդում է նաև տեղի բնակիչների վրա, որոնք ստիպված են մշտապես զգոն լինել։ Անաֆիի քաղաքապետ Յակով Պուսոսը AMNA գործակալության հետ զրույցում նշել է, որ ցնցումները մարդկանց վրա հոգեբանական ծանր ազդեցություն են թողնում։

«Այս շարունակական ցնցումները սկսում են մեզ հոգնեցնել։ Հատկապես անցած գիշեր՝ դրանք անընդհատ կրկնվում էին։ Մարդիկ, իհարկե, անհանգստացած են, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մենք անընդհատ արթուն ենք», – ասել է Պուսոսը։

Ամորգոս կղզու փոխքաղաքապետ Ստամատիս Սիմոսն իր հերթին ընդգծել է, որ Ամորգոսի շենքերն ավելի ամուր են, քան Սանտորինիում, որտեղ նրանք հիմնականում կառուցված են հրաբխային շարժական ժայռերի վրա։

«Մինչ այժմ մարդիկ հանգիստ են, բայց իրավիճակը հետևողականորեն մոնիթորինգի տակ է պահվում», – ասել է նա։

Բացի երկրաշարժերից, տարածաշրջանը բախվում է ուժեղ քամիների, որոնք ստիպել են իշխանություններին սահմանափակել լաստանավերի տեղաշարժը։ Սա, իր հերթին, ավելի է խորացնում բնակիչների անհանգստությունը։

Share Article

admin

Previous Post

Խոշոր ավտովթшր Արագածոտնի մարզում. կան զпհեր և վիրшվորներ

Next Post

Շքեղ անшկնկալ Անի Երանյանի ծննդյшն խնջույքին… բացառիկ հոլովակ

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!