Հայկական կանաչ թեյում վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել. ԵՄ-ն արգելել է ներմուծումը
Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում։ Լաբորատոր հետազոտությունները նաև ցույց են տվել ևս երկու թունաքիմիկատի թույլատրելի պարունակության գերազանցում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով գերատեսչությանը։
Հաղորդվում է, որ խմբաքանակներից մեկում հայտնաբերվել է մի նյութ, որի կիրառումը ԵՄ-ում արգելված է։ Ստուգման արդյունքներով բեռը չի թույլատրվել մտցնել Եվրամիության տարածք։
Հայտնաբերված խախտումների մասին լատվիական ծառայությունը տեղեկացրել է սննդամթերքի և կերի վտանգավորության վերաբերյալ արագ ծանուցման եվրոպական համակարգին (RASFF)։ Նույն ստուգման ընթացքում խախտումներ են հայտնաբերվել նաև մեկ այլ խմբաքանակում՝ Ղազախստանից ներմուծված 22 տոննա մանանեխի սերմերում։


