Փակե՛ք սահմանները, Ֆրանսիան այրվում է. ԱՄՆ նախագահի գրառումը՝ անկարգությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում զանգվածային անկարգությունների համար մեղադրել է ներգաղթյալներին՝ երկրի իշխանություններին կոչ անելով անհապաղ փակել սահմանները։
«Ֆրանսիան այրվում է: Մեկ այլ աշխարհից եկած, իրենց սրտերում ատելություն կրող մարդկանց միգրացիան կործանեց երբեմնի հզոր երկիրը: Փակե՛ք սահմանները և վերցրե՛ք իրավիճակը ձեր վերահսկողության տակ, քանի դեռ ուշ չէ», -գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Վերջին տվյալներով հիշեցնենք, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 1800 մարդու՝ երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների, ոստիկանության հետ բախումների ընթացքում։ Ցույցերի ընթացքում վիրավորում է ստացել իրավապահ ուժերի ավելի քան 500 աշխատակից։



https://youtu.be/l0IjJasklnY?si=1M0wWyaEH_G-w2At