Իտալիայում բողոքի ալիքը վերածվել է քաոսի․ պատմական կենտրոնում թալանել են խանութները
Ֆրանսիայի ցույցերի բողոքի ալիքը տարածվել է նաև Իտալիայում:
Միլանում երթին մասնակցել է մոտ 5 հազար մարդ: Ցուցարարները բողոքում են վառելիքի գների բարձրացման, ցածր աշխատավարձերի, առողջապահական համակարգի խնդիրների և պետական դպրոցների վիճակի դեմ:
Հաղորդվում է, որ զանգվածային ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների, ջարդերի և քաղաքի պատմական կենտրոնում խանութների թալանի։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Մոտ 50 մարդ է տեղափոխվել Միլանի ոստիկանական վարչություն՝ կյանքի թանկացման դեմ ցույցի ընթացքում տեղի ունեցած բախումներից հետո:


