Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով: Ելիսեյան պալատը հայտնել է, որ երկրի ղեկավարն այսօր երեկոյան, տեղեկան ժամանակով ժամը 20-ին կդիմի երկրի քաղաքացիներին:
Ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 17-ի զանգվածային բողոքի ակցիաներն ուղեկցած անկարգությունների հաջորդ օրը։
Հավելենք, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 1800 մարդու՝ երկրում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների, ոստիկանության հետ բախումների ընթացքում։ Ցույցերի ընթացքում վիրավորում է ստացել իրավապահ ուժերի ավելի քան 500 աշխատակից։
Ինչպես գրել է Agence France-Presse-ը, Ֆրանսիայում շաբաթավերջին բողոքի ակցիաների և դրանց հաջորդած անկարգությունների ընթացքում տուժել է մոտ 1500 խանութ և առևտրային ձեռնարկություն, որոնցից շատերը թալանվել են։ Վնասը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն եվրո:
Կորուստների ճշգրիտ չափը նշելու համար դեռ վաղ է, սակայն ավերածությունների մասշտաբն արդեն թույլ է տալիս խոսել բիզնեսի համար զգալի ֆինանսական հետևանքների մասին։


