«Ուզում եմ խաղաղվել». Երևան-Գյումրի ճանապարհին վթ արի հետևանքով կյանքից զրկված 18-ամյա Եվայի վերջին գրառումը

Գիշերը՝ ժամը 00։27-ի սահմանում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ո ղբ երգական ավտովթար, որի հետևանքով զո հվել է 11 մարդ, վիրավորների վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը արդեն հայտնել է 11 զո հերի անունները, որոնց թվում է նաև 18-ամյա Եվա Փարսյանը՝ ծնունդով Կոռնիձոր գյուղից։ Եվան այս տարի էր ավարտել դպրոցը և ընդունվել ԵՊՀ։ Նա ող բերգական վթարի 11 զո հերից ամենաերիտասարդն էր։

Իր վերջին հրապարակման մեջ Եվան գրել էր.

«Վաղը, երբ այս ամենն ավարտվի, ու խաղաղությունը բարեհաճի գալ, ես ուզում եմ
Խաղաղվե՜լ, խաղաղվե՜լ, խաղաղվե՜լ…»։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մա հվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
1 246 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն