Ֆրիլանս բլոգինգ անելը վարձու աշխատանք է, այսինքն՝ քաղաքացին ծառայություն է մատուցում, որի դիմաց վճար է ստանում, հետևաբար նրանք ևս պետք է հայտարարագիր ներկայացնեն, իսկ եկամուտները պետք է հարկվեն: Այդ մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ նշելով, որ հայտարարագրի մեջ համապատասխան տող կա, որը վերաբերում է բլոգինգից եկամուտը լրացնելուն և դրա դիմաց եկամտային հարկ վճարելուն:
Ինչ վերաբերում է թոշակառուներին ու նպաստառուներին, որոնք դժվարություն կունենան լրացնելու հայտարարագիրը, նրանց տվյալները, հնարավոր է, ինքնաշխատ լրացվեն: Նրանք մյուս տարի պետք է մտնեն համակարգ:
«Մենք ավտոմատ կներբեռնենք իրենց համակարգում և հնարավորություն կտանք, որ ընտրեն՝ ուզում է ճշտել, հետո՞ մուտք անել, թե՞ հետագայում: Մի քանի օր կամ մի ամիս անց, երբ գործողություն չի արվում, մենք ավտոմատ ընդունում ենք հայտարարագիրը ներկայացված»,- ասաց նա: