ԱԹՍ-ներով հարձակումների հետևանքով հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի տարածքում, հարձակման է ենթարկվել VK ընկերության տվյալների կենտրոնը, իսկ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են բնակելի շենքերի վրա։ Այս մասին հայտնում է DW-ն:
Հաղորդվում է, որ փրկարարները մարում են հրդեհները: Քաղաքապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ անվտանգության նկատառումներով սահմանափակվել է Պուլկովո օդանավակայանի աշխատանքը, զոհեր չկան։ Որոշ ալիքներ նշում են, որ Սանկտ Պետերբուրգի առնվազն երեք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են։
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտարարել է տարածաշրջանի վրա 126 անօդաչու սարք խոցելու մասին։
Իսկ Մոսկովսկի շրջանում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է երկու մարդ:


