Ող բերգական վթարի զո հերից 4-ը խնամիներ էին. ընտանիքի 2 որդիները ծառայության մեջ են. Ծովազարդի գյուղապետ

Շիրակի մարզի ող բերգական վթարի հետեւանքով մա հացածներից 4 խնամիներ էին, ամուսինները Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից էին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանից:   «Այո, ամուսիններ էին, իրենց աղջկա սկեսուրի ու սկեսրայրի հետ գնացել էին Արեւմտյան Հայաստան, այսինքն՝ խնամիներով են եղել: Ծովազարդում ապրող ամուսինները՝ Բարիս Թորոսյանը ծնվել է 1973 թվականին, Անահիտ Հակոբյանը՝ 1978 թվականին: Նրանց 2 որդիները ծառայության մեջ են: Նրանց խնամիները Երեւանից էին»,- պատմեց Արամայիս Ենգոյանը:   Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ող բերգական ավտովթար։

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զո հվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը’ ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։   Ող բերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։   Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:     Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
https://mediaroom.am/armenia/artakarg/item/47394-4-2.html

3 372 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն