Վթարից զո հված 18-ամյա Եվա Փարսյանն ուսուցչուհու հետ էր մեկնել Արեւմտյան Հայաստան․ վերջինը նույնպես զո հվել է

Շիրակի մարզի ող բերգական վթարի հետեւանքով զո հվածներից ամենաերիտասարդը 18-ամյա Եվա Փարսյանն է (նկարում՝ ձախից)։ Նա Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից էր։ Ուներ իրենից փոքր մեկ եղբայր։ Սովորել էր Կոռնիձորի Արմաթ ինժեներական լաբորատորիայում։

«Եվան այս տարի ընդունվել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Մեր ամենախելացի, ակտիվ ու ընդունակ երեխաներից էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմաթ լաբորատորիայի դասընթացավար Էլա Ղահրամանյանը։

Եվան Արեւմտյան Հայաստան էր մեկնել իր պատմության ուսուցչուհու՝ Նարե Ամարյանի հետ (նկարում՝ աջից)։ Նարեն նույնպես մահացել է ավտովթարի հետեւանքով։ Նա 27 տարեկան էր, ամուսնացած չէր, ուներ երկու քույր։

«Երկուսն էլ պատմություն շատ էին սիրում, ուրախությամբ գնացել էին իրենց պատմական հայրենիքը տեսնելու։ Ես էլ պետք է գնայի իրենց հետ, բայց վերջին պահին ծրագրերը փոխվեցին»,- նշեց Էլան։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ող բերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զո հվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ող բերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

https://syuniacyerkir.am/vtarits-zohvats-18-amya-eva-parsyann-usutschuhu-het-er-meknel-are%D6%82mtyan-hayastan-verjiny-nuynpes-zohvel-e?fbclid=IwAR3bJhGtvbn5VDg4TpX3nk-XuK206E-gtNRacqqKyXhBP0P9jrB5m-1AOPs

2 019 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն