ԲԱՑԱՌԻԿ. Այսօրվա ող բերգական վթարի ամենաերիտասարդ զո հերից մեկի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան հարթակում առավոտից օգտատերերը քննարկում են գիշերվա ող բերգական վթարը, որը խլեց 11 մարդու կյանք։ Օգտատերերը արդարացիորեն բարձրաձայնում են, որ ճանապարհի նշված հատվածը անտերության է մատնված ու հաճախակի են այդ հատվածում նման ող բերգական վթարներ լինում, որոնցից պատասխանատու մարմիններն այդպես էլ դասեր չեն քաղում։

Օգտատերերը հրապարակում են նաև զո հվածների լուսանկարներն ու տեսանյութեր նրանց մասնակցությամբ. ափսոսանք հայտնելով կատարվածի վերաբերյալ։

Ստորև ձեզ ենք ներկայացնում օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը սարսափելի վթարի հետևանքով ամենաերիտասարդ զո հերից մեկի մասնակցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զո հվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վթարը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ուղղության երթեւեկելի ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթեւեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Հիշեցնենք նաև որ, որ զո հերից մեկն էլ «Համշեն» տուր տուրիստական ընկերության զբոսավար 21-ամյա Մուշեղ Էլոյանն է։ Զո հերն ու վիրավորներն այդ ժամին վերադառնում էին Արևմտյան Հայաստանից։

GoodBlog.am-ի խմբագրակազմը ցավակցում է բոլոր զո հերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում

https://168news.am/?p=5801&fbclid=IwAR3GTV2h0LOiMYMpHo6qIxm23acsfcqHmllVTCJJrBuzNx3bUlQv7jWZ9_E

9 029 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն