Աստվածային մարդ էր, հետն Աստվածաշունչ Նարեկ էր տարել>>. Ող բերգական վթարից մահ ացած Լիանա Քոչինյանը Երևանից էր՝մանկավարժ. Լուսանկար

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածներից մեկը Լիանա Քոչինյանն էր, Երևան քաղաքից «Հեքիաթ» մանկապարտեզի մանկավարժ:

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Լիանայի քրոջ դուստրը:

«41տարեկան էր, ամուսնացած չէր գնացել էր իր պապերի հողը տեսներ` Աղթամարում ուխտի էր: Միշտ հավատքով, աստվածային մարդ էր, հետը  աստվածաշունչ Նարեկ էր տարել»,- պատմեց Լյուսի Հակոբյանը:

 

տղ

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ող բերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զո հվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Մերի Մանուկյան

https://azatnews.am/blog/2588/?fbclid=IwAR1vd5jgEflgV254vn92AwIChe2ZVEcqV1O0Mkc1zXmOJ4L9YrrCErPiq7E

1 513 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն