Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային. կան զոհեր
Հոկտեմբերի 14-ի առավոտյան ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային։ Հարձակման հիմնական թիրախը դարձել է Կիևը, պայթյուններ են որոտացել նաև Խարկովում և Դնեպրում։Ինչպես հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի Ռազմաօդային ուժերին և տեղական իշխանություններին, ռուսական զորքերը կիրառել են բալիստիկ հրթիռներ։ Հրթիռային վտանգ է հայտարարվել երկրի մի շարք շրջաններում։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքի մի քանի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին։ Հրթիռային հարվածներից հետո Կիևի Ձախ ափը մասնակիորեն հոսանքազրկվել է։ Էլեկտրականությունը նույնպես անջատվել է Գոլոսեևսկի շրջանի մեծ մասում և Պեչերսկում։ Նաև զգուշացնում են մայրաքաղաքում ջրամատակարարման հետ կապված խնդիրների մասին։
Ուկրաինական մոնիտորինգային ռեսուրսների հաղորդմամբ՝ հարվածի տակ կարող էին հայտնվել ջերմաէլեկտրակենտրոնները, էլեկտրակայանները և ենթակայանները։Կիևում զոհվել է 3 մարդ, կան տուժածներ։


