ՀՐԱՏԱՊ
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն
Արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
Ինչպես է սուրճ խմում տղամարդը Երևանի շենքերից մեկից կախված (լուսանկարներ)
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն
30.04.2026
Արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
30.04.2026
Ինչպես է սուրճ խմում տղամարդը Երևանի շենքերից մեկից կախված (լուսանկարներ)
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Արդեն 7 ամիս է, Լարիսայից լուր չկա․ արդյո՞ք ադրբեջшնցիները նրան տեղшփոխել են Հադրութ

admin
05.02.2025 2 Min Read
1 0

 

Օկուպացված Ստեփանակերտում իրենց ցանկությամբ մնացած հայերը հաճախակի զանգահարում են Հայաստանում ապրող իրենց հարազատներին ու ընկերներին։ Չնայած այն բանի, որ ադրբեջանական Կարմիր խաչի գրասենյակը վաղուց գործում է Բարդա քաղաքում, այնուամենայնիվ, զանգերը լինում են պարբերաբար։ Սակայն, Հադրութի շրջանի Տող գյուղի բնակչուհի Լարիսա Ստեփանյանից, արդեն 7 ամիս է, Երևանում ապրող միակ բարեկամը տեղեկություն չունի։

«Վերջին անգամ խոսել եմ մոտ 7 ամիս առաջ, նախորդ տարվա ամռանը։ Դրանից հետո որևէ տեղեկություն չի եղել։ Մտածում էի՝ քանի որ Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխել են Ստեփանակերտից, երևի հեռախոսակապ ու այլ միջոց չկա մեզ հետ կապ հաստատելու։ Կարմիր խաչից մի օր զանգեցին, ասացին, որ Լարիսան չի ցանկանում որևէ մեկի հետ խոսել։ Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի էր այս ամենը, քանի որ մինչ այդ նրա հետ խոսում էի, ասում էի՝ «արի, մենք քեզ կպահենք», իսկ նա բացառում էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Լարիսայի բարեկամը։

Լարիսա Ստեփանյանն այլ հարազատներ չունի։ Ամուսինը մահացել է, միակ որդին զոհվել արցախյան առաջին ազատամարտում։ Ադրբեջանցիները նրան խոստացել են տանել հայրենի գյուղ, բայց այդպես էլ չեն թույլատրել։

«Միշտ հետևում եմ ադրբեջանական տելեգրամ ալիքներին։ Նախկինում հաճախ էին ցույց տալիս, հիմա ոչ։ Անգամ Նոր տարվա տեսագրություններն եմ քրքրել, այնտեղ համերգ ու տոնավաճառ էին կազմակերպել, բայց չեմ հանդիպել»,- ասաց նա։

Ի տարբերություն Լարիսայի, Արցախում մնացած մյուս հայերը հեռախոսակապ հաճախ են հաստատում Հայաստանում ապրող հարազատների հետ։

«Հորս հետ խոսել եմ հունվարի 28-ին, նրա հետ ամեն ինչ կարգին է։ Տեղյակ եմ, որ բոլորը հաճախ են զանգում, չնայած այդ 13 հոգին նույն տեղում չեն ապրում։ Մենք, իհարկե, շատ կցանկանայինք, որ մեր կողքին լիներ, բայց դա իր ցանկությունն էր՝ մնալ իր տանը, իր քաղաքում»,- նշեց մեր մյուս զրուցակիցը։

Ըստ մեր աղբյուրների՝ Ադրբեջանի վերահսկողությամբ ապրող 13 արցախցիներն ադրբեջանական սոցնախարարությունից համապատասխան սնունդ ու որոշակի գումար են ստանում։ Նրանց մեծ մասն ապրում են միասին, մի քանի հոգի՝ իրենց տներում։ Լարիսան, որ 2020 թվականից հետո Հադրութից տեղահանվել ու հաստատվել էր Ստեփանակերտում, ապրում էր Մայր տաճարի հարևանությամբ՝ Անդրանիկի փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում։

«Ես տեղեկություն չունեմ՝ արդյո՞ք նրան տարել են Տող, թե՞ ապրում է նույն հասցեում»,- նշեց մեր զրուցակիցը։

Ամիսներ առաջ Լարիսան ադրբեջանական ԶԼՄ-ների «աստղ»-ն էր։ Նրա մասնակցությամբ հաճախ էին տեսանյութեր հայտնվում ադրբեջանական ալիքներում։ Սակայն, արդեն 7 ամիս է, Լարիսայից ոչ մի լուր չկա։

Հունան Թադևոսյան

Share Article

admin

Previous Post

Ամեն ինչ սկսվել է մեքենան արшգ վարելու նկшտողությունից. նոր մանրամասներ

Next Post

Մեր տան վրա է եղել հարձшկումը. Մերձավանի գյուղապետի եղբայրը՝ կրшկոցների մասին (Video)

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am