Գուցե մենք չափն անցանք․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը միգուցե չափն անցել է Իրանի ղեկավարության դեմ ուղղված իր գործողություններում։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունների համար այժմ դժվար է որոշել, թե կոնկրետ ում հետ պետք է բանակցել Թեհրանում։ «Գուցե մենք չափն անցանք ղեկավարության հարցում, քանի որ հիմա չենք հասկանում, գրողը տանի, ում հետ գործ ունենք», – ասել է Թրամփը հոկտեմբերի 12-ին Օհայոյում կայացած հանրահավաքի ժամանակ։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանում ոչ ոք չի ցանկանում զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը, քանի որ հնարավոր թեկնածուները չեն ցանկանում ստանձնել այդ դերը։
Փետրվարին սկսված՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով զոհվեցին մի շարք բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյաներ։ Նրանց թվում են եղել Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Փաքփուրը, Գլխավոր շտաբի պետ Աբդոլռահիմ Մուսավին։ Դրանից հետո սպանվեցել էին Ալի Լարիջանին (Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար), Էսմայիլ Խաթիբը (հետախուզության նախարար) և Մաջիդ Խադեմին (ԻՀՊԿ-ի հետախուզության ղեկավար)։

