ՀՐԱՏԱՊ
Իրազեկում․ Ի՞նչ իրավունքներ ունեք, որպես ընտրող
Օրական քանի ձու է կարելի ուտել
Պետական դավաճանnւթյուն և լրտեυnւթյան 622 հզր ԱՄՆ դոլարի. ինչ էր ծրագրվում անել
21 May 2026
MediaTime
  • ԼՐԱՀՈՍ
    • Խմբագրի ընտրանի
    • Քաղաքական
    • Ժամանց
    • Առողջություն
    • Հասարակություն
    • Շոու-բիզնես
    • Սպորտ
  • ՀԱՅԱՍՏԱՆ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  • ՄԱՄՈՒԼ
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Իրազեկում․ Ի՞նչ իրավունքներ ունեք, որպես ընտրող
21.05.2026
Օրական քանի ձու է կարելի ուտել
21.05.2026
Պետական դավաճանnւթյուն և լրտեυnւթյան 622 հզր ԱՄՆ դոլարի. ինչ էր ծրագրվում անել
21.05.2026
MediaTime MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հետևեք մեզ
facebook
4m
yotube
2.2k
whatsapp
8.22k
tiktok
follow
Telegram

© All Rights Reserved, NewsfyTheme.

SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Նոր մանրամասներ՝ Մերձավանի шրյnւնոտ գիշերից․ տղայական հաշվեհшրդար՝ դшժան ծеծի ենթարկելու պատճառով

05.02.2025 2 Min Read
7 0

 

Նկարում՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը և Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը

Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն տարածվեց, թե գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա։ Նախնական տեղեկություններով՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր։

MediaHub-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել միջադեպից։ Մեզ ասացին, որ ոչ թե զինված հարձակում է տեղի ունեցել Մհեր Ախտոյանի տան վրա, այլ եղել է հաշվեհարդար տան բակում։

Գիշերը ուշ ժամի մի խումբ անձինք եկել են Մհեր Ախտոյանի մոտ՝ «ռազբոռկայի», նրանց իր տան մոտ դիմավորել է Ախտոյանն իր կողմակիցների հետ, որոնց թվում եղել է նաև իր զարմիկը՝ Գրիգոր Օհանյանը։ Վիճաբանության ընթացքում Մհեր Ախտոյանին հաշվեհարդարի հրավիրած անձինք կրակել են նրա և կողմնակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով Գրիգոր Օհանյանը՝ Մհեր Ախտոյանի հորաքրոջ տղան (ընդամենը մեկ օր առաջ նա նշել էր ծննդյան 30-ամյակը), մահացել է, իսկ Ախտոյանի մերձավորներից մեկն էլ վիրավորվել է։ Ու թեև Մերձավանի բնակիչներից ոմանք, հավանաբար՝ Մհեր Ախտոյանի կողմնակիցները, այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասում էին, թե սա քաղաքական թեմա է, իբրև թե ընտրություններից առաջ իրար «փոր են թափում», և քաղաքական նպատակներով հարձակվել են վարչական ղեկավարի տան վրա, սակայն մեզ ասացին, որ քաղաքական ենթատեքստ այս ամենի մեջ, համենայնդեպս այս պահի դրությամբ, չկա։

Ավելին, մեզ պատմեցին, որ Մհեր Ախտոյանը հաճախակի է տարբեր թեմաներով վեճերի մեջ գտնվել գյուղի բնակիչների հետ, իսկ կրակոցների հեղինակների հետ ողբերգական միջադեպն իր նախապատմությունն ունի։ Մեզ պատմեցին, որ դրանից առաջ Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն իր ընկերների հետ կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ընթացքում դաժան ծեծի է ենթարկել իր համագյուղացուն, որից հետո ծեծված երիտասարդի հայրն է եկել, սակայն Ախտոյանն ու ընկերները հորն էլ են ծեծել, ինչից հետո ծեծվածն արդեն դիմել է ընկերների օգնությանը, և գիշերվա կեսին ընկերների հետ գնացել են Ախտոյանի վրա՝ հաշվեհարդարի։

Վիճաբանության ընթացքում սկսվել է ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով զոհվել է Մհեր Ախտոյանի զարմիկը։ Մենք տեղեկացանք նաև, որ այս պահի դրությամբ կա երկու ձերբակալված, սակայն իրավապահները ևս մեկ անձի են փնտրում՝ գլխավոր կասկածյալին, որին դեռ չեն գտել։

Վահե Մակարյան

Share Article

Previous Post

Անհավանական է․ Ո՞վ է Մերձավանում uպшնվшծ երիտասարդը

Next Post

Զпհվածը խելոք, սիրուն էրեսով, լավ տղա էր, ուրիշ բան չգիտեմ դեպքից. մերձավանցին՝ կրшկոցների մասին

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Մեր մասին

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Գործընկերներ

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Հետադարձ կապ

Հեռ.

+49 241 241 241

Էլ-հասցե.

mediatime.contact@gmail.com

Բաժանորդագրվել

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am