ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Կայա Կալաս
Ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ է ապահովում պատերազմ վարելու համար։
«Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի», – հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը:
Նա հայտնել է, որ երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են հաստատել պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին՝ դիզելային վառելիք մատակարարելու համաձայնության համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես հանել էր ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները։


