Ազգային ժողովում լարված իրավիճակ է ստեղծվել․ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանությունն անցել է քաշքշուկի, ինչից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստն ընդմիջել է։
Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Ռուբինյանն անջատել է ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ պատճառաբանելով, որ պատգամավորը չի խոսում օրակարգի թեմայով։
Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցները վատնելու մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։
Խոսափողի անջատումից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որը կարճ ժամանակ անց վերածվել է քաշքշուկի։ Ստեղծված իրավիճակում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է նիստի ընդմիջման մասին։


