Հոկտեմբերի 5-ին, տեղի ժամանակով 20:00-ից (մինչև հոկտեմբերի 6-ը, ժամը 05:00-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինական բանակը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակել է ավելի քան 650 ԱԹՍ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ «դրանց մեծ մասը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր սահմաններում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է 105 անօդաչու թռչող սարք»։ Սոբյանինը չի նշել, թե որտեղ են խոցվել անօդաչու թռչող սարքերը։
Բացի այդ, ժամը 05:00-ից հետո «Ռոսավիացիան» հայտարարել է Մոսկվայի օդանավակայաններում աշխատանքի վերսկսման մասին։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովն իր հերթին սոցիալական ցանցերում հայտնել է, որ անցած գիշեր Մոսկվայի մարզի վրա հարձակվել է 185 անօդաչու թռչող սարք։ Վորոբյովը հայտնել է նաև, որ դրա հետևանքով վեց մարդ վիրավորվել է։
Դոմոդեդովոյում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, իսկ Իստրայում վնասվել է 10 տուն, հավելել է Վորոբյովը։ Ըստ ռուսական ՏԳ ալիքների, հարձակումների հետևանքով վնասվել են տարբեր հանրային ու պետական օբյեկտներ։


