«Խմբագրի անկյուն» ֆեյսբուքյան էջը գրել է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է բանաստեղծ Արտաշես Արամը։ «Ցավով տեղեկացա, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է բանաստեղծ Արտաշես Արամը։ Նրա ստեղծագործություններին ծանոթ եմ ուսանողության տարիներից․ հայ գրականության դասական ավանդույթներին հավատարիմ գրվածքներ են դրանք՝ բարձր հայերենի նմուշներ, վեհաշուք բառապաշարով և կենդանի պատկերներով։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բանաստեղծի հարազատներին, ընկերներին ու ընթերցողներին։ Ես պատիվ եմ ունեցել խմբագրելու Արտաշես Արամի վերջին գիրքը՝ «Քաղաքը» ժողովածուն, որը լույս է տեսել նախորդ տարի։ Ահա այդ ժողովածուում ընդգրկված քառյակներից մեկը»։ Կյանքը՝ շուկա՛, շքեղ տո՛ն է, շի՛կ հանդես, Մահը՝ կյանքից յո՛թ ծովն այն կողմ, անջրպետված ու անտե՛ս:Տե՛ս, անզո՛ր մարդ, քո խոհերի ու խենթության քլունգով Կյանքը մահից վարագուրող պարիսպն հանկարծ չքանդե՛ս:


